Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ստրասբուրգի տաճարը տոնում է իր 1000-ամյա հոբելյանը

Ստրասբուրգի տաճարը տոնում է իր 1000-ամյա հոբելյանըԵվրոպայի ամենամեծ եկեղեցիների թվին դասվող տաճարի շինարարությունը սկսվել է 1015թ.Սեպտեմբեր 8, 2014թ. Աղբյուր՝ Աննա Կովալյովա՝ հատուկ «Սեդմիցա.Ռու»-ի համար Ստրասբուրգ. Սեպտեմբերի 7-ին Ստրասբուրգում մեկնարկել են տեղի տաճարի 1000-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները: Հոբելյանը տոնվելու է 2015թ. սեպտեմբերին:Հաբսբուրգի Վերներ եպիսկպոսոի օրհնությամբ նույն տեղում կառուցված առաջին տաճարի մոդելը՝ 1/100 մասշտաբով, ցուցադրված է տաճարի տարածքում՝ ի հիշատակ հիմնարկեքի: “Kipa/apic”-ը գրում է, որ 100կգ-անոց մոդելը կառուցվել է Էլզասի վարդագույն գրանիտից և մոտ 50 հազար մանրափայտ սալիկներից: Աշխատանքին մասնակցել է 23 մասնագետ:Ստրասբուրգի տաճարը դասվում է Եվրոպայի ամենամեծ եկեղեցիների և ավազաքարից կառուցված՝ աշխարհի խոշորագույն կառույցների թվին Բարձրությունը 142մետր է: 1647-1874թթ. տաճարն աշխարհի ամենաբարձր շինությունն էր, երբ նրան գերազանցեց Համբուրգի Ս. Նիկողայոս եկեղեցին:Տաճարում համադրված են ռոմանական և գոթական աճերի տարրեր: Կառուցման համար օգտագործված վոգեզյան ավազաքարը տաճարին հաղորդել է վարդագույն երանգ:Ռոմանական ոճով առաջին տաճարի շինարարությունն այդ տեղում սկսվել է 1015թ., Կարոլինգների դարաշրջանի բազիլիկ եկեղեցու ավերակների տեղում: 1176թ. տաճարը համարյա ամբողջովին այրվեց և վերականգնվեց մի քանի դարի ընթացքում՝ 1176–1439թթ.: Այն միավորեց գերմանական և ֆրանսիական ճարտարապետական ավանդույթները: Հազարավոր ֆիգուրներով զարդարված հայտնի արևմտյան ճակատը գոթական ոճի գլուխգործոց է: Ռոմանական ոճով հյուսիսային տրանսեպտն իր հոյակերտությամբ և բարձրությամբ հիշեցնում է կայսերական տաճարները:1524-1681թթ. տաճարը պատկանել է բողոքականներին, այդ ժամանակահատվածում տուժել են սրբապատկերները: Կաթոլիկ եկեղեցուն անցնելուց հետո տաճարում հայտնվել են բարոկկո ոճի քանդակներ և այլ տարրեր:Երկրոդ Համաշխարհային պատերազմի տարիներին Ստրասբուրգի տաճարը պատերազմող երկու կողմերի համար էլ խորհրդանիշ էր: 1940թ. տաճար այցելած Հիտլերն այն անվանեց «գերմանացի ժողովրդի ազգային սրբավայր»: 1944թ. բրիտանական և ամերիկյան ոդանավերը ռմբակոծեցին տաճարը: Պատերազմի հետևանքով վնասվածքների վերականգնումն ավարտվեց միայն 1990-ական թվականներին:  
Դիտվել է 1063 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք