Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Աջակցություն անապահով ընտանիքներին

Մայիսի 10-ին Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու դահլիճում տեղի ունեցավ բարեգործական միջոցառում, որի ընթացքում համայնքի կարիքավոր 52 ընտանիքների երեխաներ անանուն բարերարներից հագուստ և կոշիկ ստացան:


Գեղեցիկ ավանդույթ դարձած այս միջոցառումն արդեն երկրորդ տարին կազմակերպում և իրականացնում է երիտասարդ մի զույգ, ով ցանկանում է անանուն կերպով օգնել իր համայնքի անապահով ընտանիքների փոքրիկներին:


Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո մուլտհերոսները երեխաներին ներկայացան ուրախ ծրագրով և բաժանեցին բարերաների հատկացրած նվերները:
Երեխաների օրն ամբողջացավ մանկական ավտոբուսով պտույտով, որից հետո բոլորը հավաքվեցին հյուրասիրության սեղանի շուրջ:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Աջակցություն անապահով ընտանիքներին Աջակցություն անապահով ընտանիքներին Աջակցություն անապահով ընտանիքներին
Դիտվել է 1158 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք