Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ուխտագնացություն Ս. Հրեշտակապետաց տոնի առիթով

Ուխտագնացություն Ս. Հրեշտակապետաց տոնի առիթովՆոյեմբերի 5-ին Հայ Առաքելական եկեղեցին նշեց Ս. Հրեշտակապետաց տոնը։ Այն շարժական տոն է՝ կախված Ս. Զատկի տոնից, որը նշում են քրիստոնեական մյուս եկեղեցիները ևս:


Տոնի առիթով ԱՀԹ Մխչյանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հավատացյալները հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Նուրիջանյանի գլխավորությամբ ուխտավորաբար եղան Տեղերի Ս. Աստվածածին եկեղեցում, որտեղ գտնվում են նաև Ս. Հրեշտակապետեր Գաբրիելի և Միքայելի մատուռները:

Միքայել Հրեշտակապետի մատուռում մատուցվեց Ս. Պատարագ, որից հետո ուխտավորները եղան նաև Ագարակի Ս. Մարիամ Աստվածածին և Մուղնու Ս. Գևորգ եկեղեցիներում:

 


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Դիտվել է 549 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք