Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

«Ագռավ» պիեսը` քահանայի գրած երաժշտությամբ

Մայիսի 16-ին Ս. Սարգսյանի անվան Համազգային թատրոնում ցուցադրվեց Կառլո Գոցցիի «Ագռավ» պիեսը` Արարատյան Հայրապետական թեմի Նորք-Մարաշի Ս․ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տ. Թովմա քահանա Անդրեասյանի հեղինակած երաժշտությամբ և որոշ երգերի տեքստերով: Ներկայացումը Երևանի թատերական ինստիտուտի դերասանական 3-րդ կուրսի կուրսային աշխատանք էր` կուրսղեկ Սամսոն Ստեփանյանի բեմադրությամբ։

 

Դահլիճը լեփ-լեցուն էր: Դիտմանը հրավիրված էին նաև Տեր Թովման ու եկեղեցու երիտասարդաց միության անդամները։
18-րդ դարի իտալացի հանրահայտ դրամատուրգ Կառլո Գոցցիի «Ագռավ» պիեսը 1979 թվականին բեմադրեց ռեժիսոր Գրիգոր Բաբայանը, 1985 թվականին ռեժիսոր Արթուր Սահակյանը նույն պիեսը բեմադրեց «Փոս» թատրոնում։ Այնուհետև «Ագռավ»-ը բեմադրվեց «Հեռուստաթատրոն»-ում` 1994 թվականին։ Բեմադրության համար տեր Թովման հին երգերը համալրեց նորերով։ Բեմադրող ռեժիսորը հենց Տեր Թովման էր։
2016 թվականի «Ագռավ»-ի նոր բեմադրություն իրականացրեց ռեժիսոր և դերասան Սամսոն Ստեփանյանը։

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Դիտվել է 835 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք