Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ ուսուցիչներ

Շնորհավոր ձեր տոնը, սիրելի' ուսուցիչներ


Կրթելը մասնագիտություն չէ, այլ՝ առաքելություն , որ մեծագույն պատասխանատվությամբ ստանձնում է ուսուցիչը:
Սիրելի ուսուցիչնե՛ր, ձեր ամենօրյա անտրտունջ աշխատանքով ու նվիրումով հղկում եք մեր հայրենիքի ապագա զինվորներին ու գիտնականներին, բժիշկներին ու դիվանագետներին, ծառայողներին ու պաշտոնյաներին:


Մեր եկեղեցին, լինելով լուսավորության փարոսն ու ջատագովը, միշտ առանձնահատուկ մեծարանքով ու սիրով է վերաբերել ուսուցիչներին, նրանց շարքում մեծագույն ուսուցիչը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է: Նրա օրինակով են դարերի ընթացում մեր հայրերը մեզ սնել ու զորացրել հոգևոր ու աշխարհիկ կենարար գիտելիքով, հավաքել ու մեզ են փոխանցել հարուստ մի ժառանգություն, որն այսօր որպես զորավոր սնունդ մատուցում եք մեր զավակներին:

Դիտվել է 422 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք