Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Հռոմի հուշանվերների խանութներին արգելվել է վաճառել պապի օրհնությամբ մագաղաթներ

Հռոմի հուշանվերների խանութներին արգելվել է վաճառել պապի օրհնությամբ մագաղաթներՎատիկանը սահմանափակում է պապական օրհնության առևտուրըՍեպտեմբեր 9, 2014թ. Աղբյուր՝ «Սեդմիցա.Ռու» Վատիկան. Վատիկանը հայտարարել է, թե Հռոմի հուշանվերների խանութներին այլևս չի թույլատրվի վաճառել հուշամեդալներ կամ մագաղաթներ: Լևոն 13-րդի հովվապետությունից ի վեր Վատիկանը սկսեց պապական օրհնություն փոխանցող մագաղաթների վաճառքը: Պապական կնիքով և պապի սոցիալական ծառայության ոլորտի աշխատողների ստորագրությամբ մագաղաթները Հռոմում կանոնավորապես գնում էին զբոսաշրջիկները՝ հարսանիքի, հոբելյանի, ծննդյան օրվա կամ այլ հատուկ դեպքերի առիթով նվիրելու նպատակով:Պապական օրհնությամբ մագաղաթները վաճառվում էին պապական բարեգործական հաստատությունները ղեկավարող ծառայության միջոցով, ինչպես նաև Ս. Պետրոս հրապակին տարածապես մոտ խանութներում, որոնք էլ մագաղաթի վաճառքից զգալի եկամուտ էին ստանում:Պապի սոցիալական ծառայության ոլորտի ղեկավար Կոնրադ Կրաևսկի եպիսկոպոսը Ս. Պետրոս հրապակին կից խանութների տերերին հայտնել է, թե սկսած 2015թ. հունվարի 1-ից պապական օրհնությամբ մագաղաթները մատչելի կլինեն միայն իր գերատեսչության միջոցով: 7-25€ արժողության մագաղաթները կարելի կլինի օնլայն գնել: Դրանց վաճառքից ստացված ողջ եկամուտը կգնա պապական բարեգործական հաստատություններին, ինչպես հայտնել են “Vatican Insider”-ը և “BBC”-ը:
Դիտվել է 1139 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք