Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Աշակերտների խորհրդանշական երդման արարողություն

Սեպտեմբերի  24-ին՝  Եռաբլուր պանթեոնում, տեղի ունեցավ  Յավրովի անվան No 131 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների երդման արարողությունը։ Աշակերտները ծաղկեդրում կատարեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի և Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների շիրիմներին։

-Այս ամենը իր մեջ ունի շատ կարևոր մի նպատակ՝ երեխաների մեջ բարձրացնել ռազմահայրենասիրական ոգին,- ասաց ներկա գտնվող սպաերից մեկը:

Ոչ մի օրենքով ամրագրված չէ, որ մարդ բարոյական պարտք ունի իր հայրենիքի, զինվորի առաջ, սակայն գրեթե յուրաքանչյուր հայ իր պարտքն է համարում ծառայել իր հայրենիքին։ Եվ բոլորովին պարտադիր չէ, որ այդ ծառայությունն իրականացվի միայն զինվորական տեսանկյունից։

Այդպես էլ այս աշակերտները, որոնք բարոյական պատասխանատվություն են զում իրենց հայրենիքի և զինվորի հանդեպ, եկել են երդվելու, որ ապագայում կկատարեն իրենց պարտքը։

-Չնայած մենք աղջիկներ ենք, բայց պատրաստ ենք  մեր պարտքը կատարելու՝ մեր հայրենիքի և մեր բանակի առաջ,-ասաց  9-րդ դասարանի մի աշակերտուհի:

Երդման արաողությունից հետո Եռաբլուր Ս.Նահատակաց  Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մկրտիչ ավագ քահանա Թովմասյանը իր օրհնության խոսքը ուղղեց աշակերտներին:

Դիտվել է 414 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք