Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ուխտագնացության նորոգող ճանապարհը

«Ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մէջ» (Մատթեոս 18:20):
 
«Ուխտագնացությունները և միասնաբար աղոթքը անփոխարինելի դեր ունեն քրիստոնյայի կյանքում: Կարևոր է, որ մենք, դուրս գալով մեր նեղ անձնական խնդիրներից, աղոթենք և ուխտի գանք ոչ միայն մեր հոգու փրկության, այլ նաև ուրիշների համար, նաև այն եկեղեցու համար, որի զավակներն ենք»,- ողջունելով Արարատի Ս. Հակոբ եկեղեցու ուխտավորներին՝ նշեց Սևանի Ս. Հրեշտակապետաց եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Նշան քահանա Սարգսյանը:
 
 
Ուխտավորները, համայնքի հոգևոր հովիվ Տ. Դավիթ քահանա Սահակյանի առաջնորդությամբ այցելեցին Գեղարքունյաց թեմի սրբավայրեր՝ Սևան քաղաքի Ս. Հրեշտակապետաց եկեղեցի, Հայրավանք, Վանեվանի վանք, Կոթավանք, Շողագավանք և Սևանավանք:
 
«Այսօր մենք եկել ենք վերստին նորոգելու մեր ուխտը Տիրոջ հետ, միանալու Նրան, զորանալու Նրա շնորհներով: Եթե մեր հոգիները բաց լինեն, խոսենք Աստծո հետ, վստահաբար պիտի զգանք նաև այդ աղոթքների զորությունն ու ուժը»,- իր խոսքում ընդգծեց Տեր Դավիթը:
 
Ուխտավորները նշեցին, որ տուն վերադարձան հոգևոր սնունդ ստացած և հոգով զորացած:
 
Մարիամ Ավետիսյանը
Դիտվել է 365 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք