Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Շնորհավոր Բարեկենդան, բարով հասնենք Ս. Հարություն

Ժողովրդական տոնը ժողովրդի առօրյայի մասը դարձնելն այդքան էլ դժվար չէ, եթե կան մեկ նպատակի շուրջ համախմբված նվիրյալներ: Հայկական տոները նշելու ավանդույթները վերականգնելու և դրանց ժողովրդական շունչ հաղորդելու նպատակի շուրջ համախմբվել են Արարատյան Հայրապետական թեմը, Մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը: 
 
Մինչ Բուն բարեկենդանի տոնը, որն այս տարի կնշվի փետրվարի 11-ին, Երևանի բոլոր վարչական շրջաններում կազմակերպվում են տոնական միջոցառումներ։
 
Փետրվարի 6-ին ազգային տոնի շուրջ համախմբվել էին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները, դպրոցների, մանկապարտեզների ու Մշակույթի տան սաները: 
 
Տոնական կերակուրներ, քաղցրավենիք, ազգային երգ ու պար. ժողովուրդը նշում է Բուն բարեկենդանի տոնը:
 
Տոնական միջոցառման  ընթացքում հանդես եկան «Սեբաստիա» մշակույթի տան, Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի, «Մալաթիա» արվեստի դպրոցի սաները, «Վալենս» պարային համույթը:
 
Տոնի առիթով Կենտրոնական գրադարանը մասնակիցներին գրքեր նվիրեց, իսկ կրթական հաստատությունների մանկավարժները հանդես եկան երաժշտական գեղեցիկ կատարումներով:
 
Հասմիկ Թամամյան
Դիտվել է 773 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք