Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Խաչքարի օծում Նորք-Մարաշ վարչական շրջանի Ս. Աստվածածին եկեղեցու բակում

Արարատյան Հայրապետական թեմի Նորք Մարաշ վարչական շրջանի Ս. Աստվածածին եկեղեցու բակում մայիսի 12-ին Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի  ձեռամբ օծվեց Արամ Սարգսյանի բարերությամբ կառուցված խաչքարը:


Օծման արարողությունը սկսվեց Տերունական աղոթքով։ Ապա Սրբազան հայրը ներկաներին փոխանցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը՝ մաղթելով, որ Ս. Խաչը լինի մեր հավատքի վկայությունը և հաղթանակների ուղեկիցը:


Քառակողմ խաչքարի հեղինակը Ռուբեն Նալբանդյանն է, ում աշխատանքի շնորհիվ Ս. Աստվածածին եկեղեցու հավատավոր այցելուները հաղորդ կդառնան Հիսուս Քրիստոսի փրկագործության խորհրդին, որը հայ ճարտարապետության մեջ իր վառ արտահայտումն է գտել խաչքարերի մեջ:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Խաչքարի օծում Խաչքարի օծում
Դիտվել է 345 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք