Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Օծվեցին Արաբկիրի նորակառույց եկեղեցու վեմ քարերը և մկրտության սուրբ ավազանը

Փետրվարի 7-ին Արաբկիր վարչական շրջանի նորակառույց եկեղեցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի և Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ կատարվեց եկեղեցու Մկրտության սուրբ ավազանի և վեմ քարերի օծման արարողությունը։
 
Համաձայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնակարգված արարողության՝  ավազանը և վեմ քարերը լվացվեցին նախ ջրով և գինով, ապա Սրբազան Հոր ձեռամբ օծվեցին Սրբալույս Մյուռոնով:
 
Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն իր շնորհավորական խոսքն ուղղեց ներկաներին՝ մաղթելով, որ նորաօծ ավազանը բազում հավատացյալների համար դառնա իրենց քրիստոնեական ուղու սկիզբը։ 
 
Արարողության ավարտին ներկա հավատացյալ ժողովուրդը հնարավորություն ունեցավ մոտենալ և համբուրել օծված վեմ քարերը, որից հետո բոլորը մասնակցեցին եկեղեցու բակում կազմակերպված՝ Բուն Բարեկենդանին նվիրված տոնական միջոցառմանը։
 
Նշենք, որ փետրվարի 11-ին՝ ժամը 11.00-ին, նորակառույց եկեղեցում կմատուցվի անդրանիկ Ս․ Պատարագը՝  նվիրված Բուն Բարեկենդանի տոնին:
 
 
Հասմիկ Թամամյան
Դիտվել է 1508 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք