Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Հունիսի մեկը Արարատյան Հայրապետական թեմում

1925թ. Շվեյցարիայում տեղի ունեցավ Երեխաների բարեկեցության համաշխարհային կոնֆերանսը, որտեղ հունիսի 1-ն ազդարարվեց Երեխաների պաշտպանության միջազգային օր: Մինչ այսօր երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ միջազգային փաստաթղթեր են ստորագրվել, սակայն երեխաներին պաշտպանող և նրանց մասին հոգատարություն արտահայտող առաջին տողերը գրվել են դեռ Աստվածաշնչում. «Զգո՛ւյշ եղեք, որ այս փոքրիկներից մեկին չարհամարհեք. ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակները մշտապես տեսնում են երեսն Իմ Հոր, որ երկնքում է» (Մատթեոս 18:10):
 
Երեխաների պաշտպանության օրվա առիթով Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում կատարվեց մանուկների օրհնության կարգ և կազմակերպվեցին  տոնականան միջոցառումներ։
ԱՀԹ Նորք-Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցու բակում տոնական միջոցառումը մեկնարկեց մանուկների օրհնության կարգով, որը շարունակվեց համերգային ուրախ ծրագրով: Տոնական կատարումներով ներկայացան Ռ. Անդրեասյանի անվան երաժշտական դպրոցի «Զատիկներ», «Մարաշ» պարային համույթները, «Օլիմպոս» կրթահամալիրի սան Ռաֆայել Ղանդիլյանը և «Օլլե-օլլե» թատրոնի դերասանները: Օրվա վերջում երեխաներին սպասվում էր նաև պաղպաղակների հյուրասիրություն: 
 
Արաբկիր վարչական շրջանում  օրվա առթիվ տոնական միջոցառում էր կազմակերպվել  Վ. Դավթյանի անվան զբոսայգում:  Արաբկիրի հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանn օրհնության խոսքով և Տերունական աղոթքով սկսեց միջոցառումը, որից հետո ելույթ ունեցան  համար 30 մանկապարտեզի սաները:
 
Բացի դրանից «ՍՕՍ Մանկական Գյուղեր» ՀԲՀ կողմից անկացվեց կավճանկարչության մրցույթ, իսկ այգում գտնվող բոլոր երեխաներին բաժանվեցին նվերներ և գեղեցիկ խաղալիքներ:
 
«Մարի» հրատարակչության կողմից կազմապերպվել էր նաև ինտելեկտուալ խաղերի մրցույթ, վիկտորինաներ և սպորտային մրցումներ: 

Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղուկաս քահանա Բալայանը այցելեց Մարմարաշենի և Այնթափի մսուր-մանկապարտեզներъ երեխաներին օրհնելու և նրանց հետ օրը նշելու համար:
 
Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցուն կից այգում  կազմակերպվեց կավճանկարչության մրցույթ և տոնական գեղեցիկ միջոցառում՝  պատանի երգիչների, աճպարարի, ծաղրածուների և մուլտհերոսների մասնակցությամբ:
 
Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր Տեր Նորայր ավագ քահանա  Բաղդասարյանը տոնական օրը անցկացրեց Նոր Նորքի թիվ 166 դպրոցի երեխաների հետ: Տեր հայրը օրհնեց մանուկներին, որից հետո մասնակցեց տոնական միջոցառմանը:
 
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ԱՀԹ մյուս համայանքներում ևս կազմակերպվեցին տոնական միջոցառումներ և խաղ–մրցույթներ:
Հունիսի 1 Հունիսի 1 Հունիսի 1 Հունիսի 1 Հունիսի 1 Հունիսի 1 Հունիսի 1
Դիտվել է 642 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք