Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

«Մայկոպյան օրագիր»

«Լույս ամպերի արանքից»: Այս բանաստեղծությամբ է բացվում Տեր Թովմա քահանա Անդրեասյանի «Մայկոպյան օրագիր»-ը, որի առաջին իսկ տողերը ցույց են տալիս հեղինակի պայքարը և չկոտրվող հավատքը:

Հունիսի 26-ին՝ «Հայաստանի գրողների միություն»-ում, տեղի ունեցավ բանաստեղծ, ռեժիսոր, երգահան, հոգևորական Տեր Թովմա քահանա Անդրեասյանի «Մայկոպյան օրագիր» գրքի շնորհանդեսը։ Գրքում զետեղված բանաստեղծությունները հեղինակը գրել է Մայկոպի և Պրոլետարսկու եկեղեցիներում իր քահանայական ծառայության տարիներին։

Գրքում ամփոփվում է քահանայի կյանքի երեք տարվա փորձառությունն ու ապրումները: Նկարագրվում է Մայկոպ և Պրոլետարսկի քաղաքների անցուդարձը, դրանց հետ կապված անձնական մտորումները:

Պրոլետարսկու եկեղեցու պատուհանից քահանան նայում է դուրս, որպեսզի տեսնի ոչ միայն եկեղեցի հաճախող հավատացյալին, այլ նկատի, թե եկեղեցուց դուրս ի՞նչ է կատարվում:

Քրիստոնեությունը միայն եկեղեցին ու եկեղեցի հաճախելը չէ: Քրիստոնեությունը շրջապատում գտնվող մարդկանց ու երևույթները նկատելն ու դրանց հանդեպ անտարբեր չմնալն է:

Մայկոպյան օրագիրը քրիստոնյայի ապրումներն ու մտորումներն են եկեղեցու պատուհանից դուրս:

Դիտվել է 309 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք