Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Հակաբացիլ Կոմիտաս 2018

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաներն ամեն տարի հանրային տարբեր վայրերում հավաքվում են ու ստեղծում մշակութային անկյուն: Նրանք ներկայացնում են ազգային երգն ու պարը, որի շնորհիվ, ինչպես նշում են շատերը, մաքրում են այսօրվա երգային բացիլները, որոնց տարածումը կանգնեցնելն այլևս դժվար է: 
 
Հունիսի 8-ին Արարատյան Հայրապետական թեմի Ս․ Աննա և Կաթողիկե Ս․ Աստվածածին եկեղեցում Մխիթար Սեբաստացու սաների մասնակցությամբ կատարվեց երեկոյան ժամերգություն, որից հետո տեղի ունեցավ «Անտիվիրուս-հակաբացիլ-Կոմիտաս 2018» ամենամյա նախագիծը։ Այն իրականացվում է 2011 թվականից: Նախագծի հիմնադիրը կոմիտասագետ Արթուր Շահնազարյանն է, ում ղեկավարությամբ արդեն երեք տարի շարունակ կրթահամալիրում հարյուրավոր աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ միասին երգում են կոմիտասյան երգերը։ 
 
Ազգային երգերի ճիշտ մատուցմամբ երեխաները կարողացան գրավել մեծ բազմության ուշադրություն: Բանից անտեղյակ քաղաքացիներն ու զբոսաշրջիկները՝ հետաքրքրված երեխաների կատարմամբ գալիս էին դիտելու ու հասկանալու, թե ինչ է կատարվում: 
 
Երեխաները կատարում էին երգեր Կոմիտաս վարդապետի երգացանկից: Մշակութային այս փոքրիկ անկյունը իր մեջ պարունակում է ազգային մեծ խորհուրդ: 
 
Նախագծի առաքելությունն ամենայն հայոց երգահանի` մեծն Կոմիտասի ստեղծագործությունները հանրայնացնել, տարածելն է` պահպանելով ազգային երգի բարձրաճաշակ միասնականությունը:
Կարող ենք հավաստել, որ այս փոքրիկները այսօր կարողացան կատարել իրենց առաքելությունը։ Ուրախ տրամադրություն, ազգային երգ, մշակութային անցուդարձ․ այսօր նրանք կրողացան  ևս մեկ քայլ կատարել երաժշտական մշակույթի պահպանման և տարածման գործում:
 
 
Էմիլիա Օհանյան
Դիտվել է 523 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք