Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Բերքից լավագույնը զինվորին

Սեպտեմբերի 26-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ իրականացվեց  «Բերքից լավագույնը զինվորներին» ծրագիրը: Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի և Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու խորհրդակատար  Տ. Երվանդ քահանա Բաբայանի գլխավորությամբ թեմի երիտասարդները ՀՀ ԶՈՒ Գեղարքունիքի մարզի N զորամաս հասցրեցին Արտաշատ համայնքի բնակիչների և Առաջնորդանիստ Ս․ Սարգիս եկեղեցու համայնքի կողմից հավաքված բերքն ու քաղցրավենիքը։
 
Հյուրերին զորամասում դիմավորեցին տեղի հոգևոր պատասխանատուն և հրամանատարական կազմը։ 
 
Ինչպես ծնողերն իրենց զավակներին են բաժին հանում, այնպես հայ ժողովուրդը իր զինվորին է բաժին հանում տարվա բերք ու բարիքից։ Բերքի լավագույնը նա կիսում է իր զինվորի հետ։
 
Լինի սնունդ, հագուստ, թե ուղղակի մեկ ժպիտ, մեկ նամակ կամ մեկ բարև տանից, հարազատից, ծանոթից ու անծանոթից, այդ ամենը նախ և առաջ մեր աղոթքների թանձրացումն է հայ զինվորի համար։ 
Դիտվել է 1425 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք