Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Մասիսի Ս. Թադեոս եկեղեցու հագեցած առօրյան

Արարատյան Հայրապետական թեմի Մասիսի Ս. Թադեոս եկեղեցում յուրաքանչյուր ուրբաթ և շաբաթ օր անցնում է երաժշտության, երգուպարի ուրախ մթնոլորտում։ 
 

Մասիսի երիտասարդաց միության անդամները շաբաթվա այս երկու օրը թիվ 1 հիմնական դպրոցի 4-րդ դասարանի երեխաներին սովորեցնում են պարեր և երգեր։
Որոշ ժամանակ խմբակին մասնակցելուց հետո երեխաները հնարավորություն կունենան մասնակցել գեղեցիկ միջոցառման և ցույց տալ իրենց ձեռքբերած հմտությունները երգի և պարի ասպարեզում։


Բացի վերոնշյալ դասերից Մասիսի Ս. Թադեոս եկեղեցում յուրաքանչյուր երեքաբթի հոգևոր հովիվ Տ. Արարատ քահանա Օրդոյանի կողմից կազմակերպվում է քարոզխոսություն, իսկ չորեքշաբթի, հինգշաբթի և կիրակի՝ հանդիպումներ երիտասարդաց միության անդամների հետ։

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Դիտվել է 478 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք