Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Բաց դաս` նվիրված Արարատի Ս․ Հակոբ եկեղեցու 150-ամյակին

Նոյեմբերի 17-ին ԱՀԹ Արարատի Ս. Հակոբ եկեղեցում անցկացվեց բաց դաս` նվիրված եկեղեցու հիմնադրման 150-ամյակին:


Ողջույնի և օրհնության խոսքով հանդես եկավ եկեղեցու հոգևոր հովիվ Տ Դավիթ քահանա Սահակյանը։


Միջոցառմանը ներկա էին ՊՄՊ Արարատի մարզային ծառայության պետ Ռոման Կարապետյանը, տեղակալ Անահիտ Դալլաքյանը, Արարատ համայնքի թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրեն Բաբկեն Բալայանը, ուսուցիչներ, աշակերտներ, ՏԻՄ ներկայացուցիչներ և այլ պատվավոր հյուրեր:


ՊՄՊ Արարատի մարզային ծառայության պետի տեղակալ Անահիտ Դալլաքյանը ներկայացրեց զեկույց՝ նվիրված Ս. Հակոբ եկեղեցուն, համայնքի պատմությանն ու հուշարձաններին։
Եկեղեցու բակում անցկացված բաց դասն ավարտվեց աշակերտների հայրենասիրական ելույթներով և Տեր հոր օրհնությամբ։


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Դիտվել է 278 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք