Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Բյուրավանի ուխտավորները` Սաղմոսավանքում և Օհանավանքում

Նոյեմբերի 5-ին ԱՀԹ Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Լուսավորչի կանթեղ» երիտասարդաց միությունը եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանի գլխավորությամբ ուխտագնացության մեկնեց Սաղմոսավանք և Օհանավանք (Հովհանավանք) հայոց հռչակավոր վանքեր:


Այսօրվա երիտասարդի անցած ճանապարհը գծում է վաղվա սերնդի ճակատագիրը, Հայաստան պետության ճակատագիրը։ Իսկ կրոնը, հավատքը, հոգևոր զարգացումն այդ ճանապարհի անբաժանելի մասնիկներն են, որոնք առավել ամրանում և արմատավորվում են ուխտագնացությունների միջոցով։


Այս ամենի հստակ գիտակցումով է, որ հոգևորականները բացի համայնքային ուխտագնացություններից կազմակերպում են նաև ուխտագնացություններ երիտասարդաց միության անդամների համար։


Ուխտագնացությունն ուխտավորի հավատքի ճանապարհն է, որը մշտական նորոգման և վերաիմաստավորման կարիք ունի։

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Ուխտագնացություն Ս. Հրեշտակապետաց տոնի առիթով Ուխտագնացություն Ս. Հրեշտակապետաց տոնի առիթով
Դիտվել է 545 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք