Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Եկեղեցին խոսքի հապաղում ունեցող երեխաների կողքին է

Սեպտեմբերի 3-ին Արարատյան Հայրապետական թեմի ՀԱԹ Ս. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Զենոն քահանա Բարսեղյանի օրհնությամբ տեղի ունեցավ «TMM - Սովորեցրու ինձ ավելին» ուսուցման և զարգացման կենտրոնի բացման արարողությունը։


Տեր հայրն աղոթքով և օրհնության խոսքով ողջունեց ներկաներին և տնօրհնեքի կարգ կատարեց։


«TMM» կենտրոնն ունի հստակ նպատակ՝ իրականացնել վերականգնողական աշխատանքներ՝ կիրառելով տարբեր մեթոդներ, որպեսզի խոսքի հապաղում ունեցող երեխաներն աստիճանաբար սովորեն հասկանալ շրջակա միջավայրը և վերարտադրել այն համակարգչային մոդելավորման միջոցով: Բազմաթիվ մեթոդների մեջ մտնում է նաև Ավետարանի սերտողությունը։


Արդեն հինգ ամիս է, ինչ կենտրոնը գործում է՝ նպաստելով շուրջ 26 փոքրիկների զարգացմանը: Իսկ այսուհետ այն կլինի Արարատյան Հայրապետական թեմի և ՀԱԹ Ս․ Երրորդություն եկեղեցու ուշադրության կենտրոնում։



Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

TMM կենտրոնի բացում TMM կենտրոնի բացում TMM կենտրոնի բացում TMM կենտրոնի բացում
Դիտվել է 682 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք