Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Սուրբ Ծննդյան տոներ և արարողություններ

Ճրագալույց


Հունվարի 5 - Սուրբ Ծննդյանը, ինչպես նաև սուրբ Զատկին նախորդող օրըկոչվում է Ճրագալույց, որը նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել: Այն խորհրդանշում է աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը, ինչպեսնաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի ՀիսուսՄանուկը: Այդ օրերին, ըստ հատուկ արարողակարգի, վառում են տաճարիջահերն ու կանթեղները և վառվող մոմեր բաժանում ժողովրդին, որիցհետո մատուցվում է Ս. Պատարագ: Սուրբ Պատարագով ավարտվում էդեկտեմբերի 30-ին սկսված պահքը և սկսվում է Ս. Ծննդյան տոնը, մարդիկմոմերը տուն տանելով՝ ավետում են Քրիստոսի ծնունդը, Ով մարդկանցազատեց մահվան խավարից: Նրանք ողջունում են միմյանց ասելով՝«Քրիստոս ծնվեց և հայտնվեց, Ձեզ և մեզ մեծ ավետիս»:

 

Սուրբ Ծնունդ

 

Հունվարի 6 – Ս. Պատարագ ժամը 11:00-ին։ Հայ Առաքելական Եկեղեցիննշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որըՀիսուսի ծննդյան և մկրտության հիշատակումն է: Աստված մարդացավ ևհայտնվեց մարդկանց: Մեր Քրիստոս Աստծո Ծննդյան և Հայտնությանտոնը բոլոր տոների սկիզբն ու հիմքն է: Քրիստոսի ծնունդով ծնունդառան մյուս տոները՝ ինչպես ակունքից բխող բազմաթիվ աղբյուրներ: Հունվարի 6-ի առավոտյան, մատուցվում է Ս. Պատարագ, ապակատարվում է Ջրօրհնեքի կարգը:

 

Ջրօրհնեք

 

Սուրբ Ծննդյան պատարագից անմիջապես հետո կատարվում էՋրօրհնեքի կարգը, որը Քրիստոսի մկրտության խորհուրդն ունի: Խաչով ևմյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին` հոգևորու մարմնավոր ախտերի բժշկության համար: Քահանան ժողովրդիխնդրվածքները բարձրացնում է առ Աստված ու աղաչում, որ Նա օրհնի ուսրբի ջուրը` այն դարձնելով օգտակար տների շինության, հիվանդներիբժշկության, մարդկանց մաքրության, հոգիների ու մարմիններիփրկության և այլ կարիքների համար: Ջուրը օրհնվում է խաչով, ավետարանով և մյուռոնով:

 

Տնօրհնեք


Առաքյալները, հետևելով Քրիստոսի օրինակին, Փրկչի Սուրբ Ծննդյան ևՍուրբ Հարության տոներին շրջում էին քրիստոնյաների տները և ավետումԱստվածհայտնության և Հարության բարի լուրերը: Նույն օրինակով էլքահանաները քրիստոնեական այս 2 մեծագույն տոներին այցելում ենիրենց համայնքի հավատացյալ զավակների տները և ավետիսըփոխանցելով՝ օրհնում նրանց և նրանց բնակարանները: ՀայԱռաքելական Սուրբ Եկեղեցին հաստատել է տնօրհնեքի արարողությաներեք կարգ. Սուրբ Ծննդյան, Սուրբ Հարության և նորակառույցբնակարանի օրհնության: Քահանան, օրհնելով տունը և տանանդամներին, պահպանություն է հայցում ամենակալից:

 

Հիշատակ Մեռելոց


Հունվարի 7 – (Ս. Պատարագ ժամը 10:30-ին)

Բոլոր տաղավար տոներին հաջորդող օրերը, հանգուցյալներիհիշատակության օր է` Մեռելոց: Հունվարի 7-ին` Ս. Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմները՝ տոնիավետիսը տանելով հանգուցյալներին, խնկարկում նրանց գերեզմաններըև աղոթում նրանց հոգիների համար:

 

Տոն Անվանակոչության


Հունվար 13 – (Ս. Պատարագ ժամը 10:30-ին)

Հունվարի 13-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս ՔրիստոսիԱնվանակոչության տոնը: Փրկչի անվանակոչության տոնին հայոց բոլորեկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ նախորդ օրը` երեկոյան ժամերգության ավարտին, կատարվում նախատոնակիարարողություն:


Ըստ մովսիսական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Հիսուս, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվել և անվանակոչվել է: Հիսուսը եբրայերեն բառ է և նշանակում է Փրկիչ, իսկ Քրիստոս՝ նշանակում է Օծյալ:

Դիտվել է 974 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք