Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Կանթեղներով երթ։ Փոխանցելով «Հարության ավետիսը»

Մարտի 31-ին` Ս. Հարության Ճրագալույցի Ս. Պատարագի ավարտին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդներն իրականացրեցին «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթ: 
 
Երթը մեկնարկեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց: Շարականների ու հոգևոր երգերի ուղեկցությամբ մասնակիցները թեմի երիտասարդական կառույցների հոգևոր համակարգող  Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ քայլեցին դեպի Հանրապետության հրապարակ: Քարե  գորգի վրա երիտասարդները վառվող կանթեղներով խաչ կազմեցին՝ ի նշան Քրիստոսի Հրաշափառ Հարության:
 
Այս տարի «Հարության Ավետիս» քայլերթին մասնակցեցին թեմի ու տարբեր երիտասարդական հասարակական կազմակերպությունների անդամներ, ՀՀ Ոստիկանության ակադեմիայի ուսանողներ, ԱԻՆ աշխատակիցներ և այլոք:
Դիտվել է 167 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք