Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ավելի քան 1500 մարդ 45 երկրներից կհավաքվեն Մոսկվայում ՝ մասնակցելու ընտանիքին նվիրված ֆորումին

Ավելի քան 1500 մարդ 45 երկրներից կհավաքվեն Մոսկվայում ՝ մասնակցելու ընտանիքին նվիրված ֆորումին Սեպտեմբեր 9, 2014թ. Աղբյուր՝ «Ինտերֆաքս-Ռելիգիա» Մոսկվա. Սեպտեմբերի 10-ին Կրեմլի պետական պալատում կմեկնարկի Ազգային փառքի կենտրոնի և Ս. Անդրեաս Նախակոչի կազմակերպած՝ «Բազմազավակ ընտանիքը և մարդկության ապագան» խորագրով երկօրյա ֆորումը:«Ֆորումին կհավաքվեն քաղաքական գործիչներ, հասարակական և հոգևոր առաջնորդներ, գրողներ, գիտնականներ, լրագրողներ, բժիշկներ, փորձագետներ աշխարհի տարբեր երկրներից: Ֆորումը նվիրված կլինի ընտանիքներին ուղղված նախաձեռնությունների քննարկմանը, որոնք կառնչվեն հասարակական կյանքի տարբեր ոլորտների, ինչպես նաև արդի աշխարհում ընտանիքի գոյատևման սոցիալական, տնտեսական, մշակութային և հոգևոր-բարոյական պայմանների իմաստավորմանը», - մեջբերում են «Մայրության սրբություն» ծրագրի հոգաբարձուների խորհրդի ղեկավար Նատալյա Յակունինայի խոսքերը ֆորումի կազմակերպիչները:«Մայրության սրբություն» համառուսաստանյան ծրագրի շրջանակներում կազմակերպվող միջոցառման մասնակիցներն ավելի քան 1500 մարդիկ են 45 երկրներից:Նշելով, որ Ռուսաստանն այսօր ավանդական ընտանեկան արժեքների աջակցությամբ հանդես եկող շարժման առաջնորդներից մեկն է, Ն. Յակունինան հայտնել է, թե ֆորումի աշխատանքն ուղղված կլինի «ամբողջ աշխարհում համախոհների ջանքերի միավորմանը»:«Ակնկալվում է, որ նման ներկայացուցչական հավաքը կձևավորի կոնկրետ պահանջներ, որոնք կներակյացվեն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային, ազգային պետությունների ղեկավարներին և խորհրդարաններին: Մենք հիմնավարված վախ ունենք, որ ազդեցիկ համաշխարհային ուժերը լոբբինգ կանեն Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 16րդ հոդվածի փոփոխության հարցը, որում որպես մարդկային քաղաքակրթության համար միակ հնարավոր և ընդունելի պատկերացում մարդկային ընտանիքի մասին սահմանված է տղամարդու և կնոջ միությունը», - ասել է Ն. Յակունինան: Սեպտեմբերի 10-ին Կրեմլի պետական պալատում տեղի կունենա միջազգային փառատոն Ռուսաստանի տարածաշրջաններից բազմազավակ ընտանիքների մասնակցությամբ, ինչպես նաև ֆորումի պլենար նիստը և լրագրողների համար անցկացված՝ «Ընտանիքը և Ռուսաստանի ապագան» համառուսատնայան մրցույթի հաղթողների պարգևատրությունը:Նույն օրը երեկոյան Մոսկովյան Կրեմլի տաճարի բակում տեղի կունենա հանդիսավոր համերգ՝ նվիրված միջոցառման բացմանը:Սեպտեմբերի 11-ին ֆորումը կշարունակի աշխատանքը Քրիստոս Փրկիչ տաճարի եկեղեցական ժողովների սրահում: Միաժամանակ կընթանան գիտական կոնֆերանս և կլոր սեղաններ՝ նվիրված ընտանեկան օրենսդրությանը և ընտանեկան քաղաքականությանը, ընտանեկան արժեքներին աջակցող երիտասարդական նախաձեռնություններին, ընտանեկան և մայրության պաշտպանության կենտրոնների գործունեությանը Ռուսաստանում և արտերկրում: Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի ընտանեկան արժեքների մասին ավանդական կրոնների ներկայացուցիչների քննարկումներին:Ֆորումի կազմակապմանը ներգրավված են նաև Ս. Վասիլի Մեծ բարեգործական հիմնադրամը և ընտանիքի, մայրության և մանկության պաշտպանության հարցերով պատիարքական հանձախումբը:
Դիտվել է 1054 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք