Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ս․ Երրորդություն եկեղեցու օծման 11-ամյակը

Նոյեմբերի 20-ին ԱՀԹ Ս․Երրորդություն եկեղեցին նշեց իր օծման 11-ամյակը։
 

2005 թվականին այս օրը Մալաթիա-Սեբաստիա համայնքի հավատավոր ժողովուրդը ունեցավ իր աղոթատեղին՝ Աստծո տունն իր մեծ տան մեջ։
 

Համայնքի յուրաքանչյուր անդամ իր նվերն ուներ՝ հանձնելու եկեղեցուն, որոնք տեղ հասան համերգային գեղեցիկ ծրագրի միջոցով։
 

Միջոցառումը սկսվեց եկեղեցու հոգևոր հովիվ Տ․ Պարթև քահանա Մուրադյանի բացման խոսքով և միասնական աղոթքով, որից հետո հերթը նվերներինն էր։
 

Առաջին նվերը մատուցեցին եկեղեցու «Զվարթունքներ» պարային համույթի սաները։ Խրոխտ «Սարդարապատ»-ից հետո հերթը եկեղեցու «Մանկունք» երգչախմբի փոքրիկներինն էր, ովքեր իրենց կատարմամբ հուզեցին ներկաներին ։
 

Իրենց կատարումներով հանդես եկան նաև եկեղեցու երիտասարդաց միության անդամներ Անահիտ Արզումցյանը, Քնար Սահակյանը, միության ատենապետ Հռիփսիմե Գալստյանը և այլք։

Հետաքրքիր է, որ երբ մենք ինչ-որ մեկի ծննդյան տոնին ենք մասնակցում, հիմնականում այն նվերը, որը տալիս ենք հոբելյարին՝ մնում է նրան։ Այսօր ամեն ինչ հակառակն էր։ Մատուցված նվերները վերադարձան մասնակիցներին։

 

«Թող եկեղեցին միշտ կանգուն լինի։ Ես ցանկանում եմ, որ մեր եկեղեցին  երկար-երկար տարիների կանաչ կյանք ունենա», - ասաց  միջոցառան փոքրիկ մասնակիցներից մեկը։

Ասում են, թե ծննդյան օրը մտապահած երազանքներն ու ցանկություններն  իրականանում են, երբ փչում են մոմերը։ Եկեղեցու օծման օրվանից  շատ մոմեր են վառվել այստեղ, ու շատ աղոթքներ ու ցանկություններ են ուղղվել դեպի Աստված։ Այսօր եկեղեցու ծննդյան տարեդարձին մոմերը փչելու փոխարեն հիշենք այդ վառված մոմերը ու ևս մեկ անգամ աղոթենք բարի ցանկությունների իրականացման համար։

 

Հասմիկ Թամամյան 

Դիտվել է 833 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք