Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ս. Խաչը միշտ մեր աչքի առաջ թող լինի

Ապրիլի 22-ին ԱՀԹ երիտասարդաց միությունները Երևանի Կոմիտաս պողոտայի մի քանի կանգառներում իրականացրին «Խաչի քարոզ» ծրագիրը: Այս տարի Ս. Խաչի երևման տոնը համընկել է ապրիլի 24-ին, որի պատճառով ծրագիրն իրականացվեց ապրիլի 22-ին:


«Խաչի քարոզ»-ի ընթացքում երիտասարդները Երևանի քաղաքային տրանսպորտում վարորդներին բաժանեցին օրհնած խաչեր՝ վերցնելով աչքուլունքները: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ երիտասարդները ծրագիրն իրականացնում են Սուրբ Խաչի տոներին ընդառաջ, որոնք մեր Եկեղեցում չորսն են՝ Ս. Խաչի Երևման, Խաչվերաց, Վարագա Ս. Խաչի, Գյուտ խաչի: Թեմի երիտասարդական կառույցների հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի համակարգմամբ երիտասարդներն արդեն երրորդ տարին է, որ ի թիվս այլ ծրագրերի, իրականացնում են նաև «Խաչի քարոզ» ծրագիրը և յուրաքանչյուր անգամ արձանագրում, որ տրանսպորտում սկսում են պակասել աչքուլունքները, և փոխարենն, ավելացել են խաչերը: Վարորդներն էլ սիրով են ընդունում օրհնված նվերը:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

1 1 1 1 1
Դիտվել է 648 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք