Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Եվս 27 նորակոչիկ իր ճանապարհը սկսեց Աստծո օրհնությամբ

Հուլիսի 12-ին Երևանի Ս. Աննա և Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցիներում տեղի ունեցավ կենտրոնաբնակ 27 նորակոչիկների օրհնության կարգ: 
 
Ապագա զինվորներին իր օրհնության խոսքն ուղղեց եկեղեցու սպասավոր Տեր Արսեն քահանա Սարոյանը, ինչից հետո ներկաները միասնաբար հնչեցրեցին Տերունական աղոթքը: 
 
Եկեղեցին ու բանակը, ինչպես խաչն ու սուրը միասնական են եղել մեր կյանքում: Դեռևս Վարդանանց պատերազմից մեզ հայտնի է դրանց փոխկապակցված առաջխաղացումը, դրանց միասնականությունը: Խաչն ու սուրը դարեր շարունակ եղել ու մնում են այն պատվարը, որ հեռու են պահում մեզ բազում փորձություններից, կերտում հայ ժողովրդի խաղաղ և ստեղծագործ կեցությունը: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր զինվոր բանակ է մեկնում եկեղեցուց՝ Աստծո տնից, Հոր օրհնությունը ստացած:
 
Միջոցառմանը ներկա էին Կենտրոն-Նորք Մարաշ տարածքի զինվորական կոմիսար, գնդապետ Սերոբ Արմենակյանը, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները, բարձրաստիճան զինվորականներ, ծնողներ:
Միջոցառման ավարտին բոլոր նորակոչիկները Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի կողմից ստացան նվերներ:
Դիտվել է 945 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք