Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Մնջախաղային ներկայացում նվիրված Սուրբ Սարգսի տոնին

Փետրվարի 7-ին, Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ, Արարատյան Հայրապետական թեմի խուլերի «Մենք» մնջախաղի ստուդիան Տիկնիկային թատրոնում հանդես եկավ պրեմիերայով: Նրանք հանդիսատեսի դատին ներկայացրեցին «Օրհնված երազ» բեմականացումը։


«Օրհնված երազը» բեմադրվել է խուլ դերասանների մասնակցությամբ, ովքեր մնջախաղով ներկայացրեցին Ս. Սարգսի վարքն, ով արիաբար պայքարում էր քրիստոնեության տարածման համար և օրհնում երիտասարդների երազները, որոնք անպայման իրականություն են դառնում:


ԱՀԹ խուլերի մնջախաղի թատրոնն իր երկամյա ստեղծագործական կյանքի ընթացքում արդեն արժանացել է միջազգային մասնագետների ուշադրությանը։ Oգոստոսին Ծաղկաձորում անցկացված Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնում «Հոսանքին հակառակ» ներկայացումով արժանացել է ոսկե մեդալի:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Դիտվել է 1067 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք