Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու օծման 17-րդ ամյակը

Ապրիլի 30-ին Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու օծման 17-ամյակի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցի բերվեց Ս. Սարգսի մասունքակիր աջը: Այն դիմավորեց եկեղեցու հավատացյալներից՝ 14 զինվորներից և դպրոցների աշակերտներից կազմված թափորը: Եկեղեցում մատուցվեց Ս. Պատարագ, որի ընթացքում հավատացալները կարողացան խոնարհվել մասունքին, իսկ Պատարագի ավարտին կատարվեց օրհնության կարգ: 

Նույն օրը երեկոյան Նոր Նորքի Հայորդաց տանը տեղի ունեցավ տոնական համերգ՝ Հայորդաց տան սաների մասնակցությամբ: Տոնական միջոցառմանը մասնակցեցին եկեղեցու բոլոր տարիների խաչքավորներն՝ իրենց ընտանիքներով, Նոր Նորք համայնքի դպրոցների տնօրենները և այլ հյուրեր:

Օծման 17-ամյակ Օծման 17-ամյակ
Դիտվել է 1268 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք