Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի գահակալության տարեդարձի առթիվ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի շնորհավորական ուղերձը

Վեհափա՛ռ Տեր,

Արարատյան Հայրապետական թեմի հավատավոր զավակների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը գահակալության տարեդարձի առթիվ:

Մաղթում ենք, որ Տիրոջ օրհնությամբ ու շնորհներով զորացած՝ նորանոր արարումներով և ձեռքբերումներով զարդարվի Ձերդ Սրբության հայրապետական գավազանն՝ ի շինություն Առաքելական Մայր Եկեղեցու և ի փառս Աստծո:

Հայցում ենք, որ Ամենազոր Տերը քաջառողջություն, երկար տարիների արևաշատ ու նվիրական բազում իրագործումներով լեցուն օրեր պարգևի Ձեզ:

Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր Ձերդ Սրբութեան Օծեալ և Սուրբ Աջոյն:


ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

Դիտվել է 591 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք