Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Սուրբ Ծննդյան տոնական Ս. Պատարագ

Հունվարի 6-ին Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածհայտնության տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը տոնական Ս. Պատարագ մատուցեց առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում: Սրբզան հորը որպես ընթերականեր սպասավորում էին Տ. Շահե քահանա Հայրապետյանն ու Տ. Եսայի քահանա Արթենյանը:


Ս. Պատարագի ընթացքում Նավասարդ Սրբազանն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի Ս. Ծննդյան պատգամն, ուր մասնավորապես ասվում է.


«Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Եւ մի՛ կերպարանիքկերպարանաւք աշխարհիս այսորիկ. այլ նորոգեցարո՛ւք ի նորոգութիւն մտացձերոց, առ ի քննել ձեզ զլա՛ւն եւ եթէ զինչ են կամքն Աստուծոյ, բարին եւ հաճոյն եւկատարեալ» (Հռոմ. ԺԲ 2):
Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ,


Մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան բերկրանքով այսօր գոհաբանություն ենք բարձրացնումառ Աստված: Փառաբանում ենք Բեթղեհեմում ծնված Հիսուս Մանկանը, Ովաշխարհ եկավ փրկելու կորստյան մատնված մարդկությանը:


Աստծո կողմից արարված աշխարհում առաջին մարդը՝ Ադամը, աստվածայինպատվիրանը խախտելով, ընթացավ Աստծո կամքին հակառակ, զրկվեց շնորհներիցու պարգևներից Արարչի: Ադամով մեղքը սկիզբ առավ մարդկային կյանքում, ևմահը մուտք գործեց աշխարհ: Աստված, սակայն, Իր արարչական սիրով ուողորմածությամբ նոր իրականություն կերտեց մարդկության համար: Ի լրումնժամանակի աշխարհ առաքեց Իր Միածին Որդուն՝ քավելու մարդկության մեղքը ևպարգևելու հավիտենական կյանք: Քրիստոսով նորոգվեց մեղքերով փոթորկվողաշխարհը, մարդկանց տրվեց նոր արարած լինելու շնորհը, աշխարհումխաղաղություն, սեր և հաճություն հաստատելու պատգամը: Տիրոջփրկագործության իրողության առջև Պողոս առաքյալը հորդորում է. «Այս աշխարհիկերպարանքով մի՛ կերպարանվեք, այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք լավը, և թե ի՛նչ է Աստծու կամքը՝ բարին և հաճելին ևկատարյալը»:


Առաքյալի այս խոսքերը արտահայտում են ոգին Ավետարանի, որի քարոզությունըաշխարհում արգասավորեց Քրիստոսով նորոգության ուղին՝ փոխակերպելովմարդկային կյանքեր, փոխակերպելով հասարակություններ, արմատավորելովմտածողությունը համընդհանուր բարօրության և աշխարհում արդարության ուխաղաղության հաստատման: Ցավալիորեն, սակայն, Աստծուն հակառակմեղսագործ ընթացքները շարունակվում են: Չեն դադարում պատերազմները, հակամարտություններն ու ահաբեկչությունները, ոտնահարվում են մարդկայինիրավունքները, արդար դատապարտություն չեն գտնում ցեղասպանություններնու մշակութային եղեռնագործությունները: Ընչաքաղցությունը, հարստանալումարմաջը մղում են խաբեության ու չարաշահումների, պատճառ դառնումմարդկային ողբերգությունների, առաջնորդում հասարակության բևեռացման, սոցիալական անարդարության: Գթասրտության և ազնվության կողքինականատես ենք ատելության և նենգադավության, խոնարհության ևծառայանվիրումի հանդիման՝ փառասիրության և իշխանատենչությանմոլուցքների: Այս բոլոր վերքերի վրա Քրիստոսի մարդեղության խորհուրդըպարզում է հույսը նորոգության, որպեսզի Պողոս առաքյալի խոսքի համաձայն՝մարդիկ քննեն լավը «և թե ի՛նչ է Աստծու կամքը՝ բարին և հաճելին և կատարյալը» և ապրեն աստվածահաճո իրագործումներով:


Աստվածային կամքին համաձայն ընթացքն է կանգուն պահում աշխարհը և կյանքըզարդարում սիրով, խաղաղությամբ, արդարությամբ, ճշմարտությամբ, որոնքԱստված շարունակ աճեցնում է հավատավոր հոգիներում: Քրիստոսովնորոգության վկայությունն է, որ մենք՝ իբրև քրիստոնյաներ, պիտի բերենքաշխարհում: Քրիստոնյայի կյանքը ներգործուն առաքելություն է մարդկանց ևաշխարհի հանդեպ: Քրիստոսի փրկագործությունը օրինակ է համամարդկային ևազգային բարիքի հաստատման մեջ տեսնելու սեփական առաքելությունը ևմիասնության մեջ կերտելու երջանկության, առաջընթացի, ձեռքբերումներիուղիները: Այսպես կյանքը ինքնանպատակ լինելուց դառնում է նվիրում, աշխատանքը՝ արարում, գիտությունը, տաղանդը՝ համընդհանուր բարիք, իշխանությունը՝ ծառայություն ժողովրդին, իսկ մարդու երկրավոր, անցողիկկեցությունը՝ բաղձանք ու ձգտում դեպի հավիտենություն:


Նորոգության ավետարանական պատգամը և առաքելական հորդորը մշտահունչ ևկենսունակ են մեր ժողովրդի համար: Ավետարանով նորոգյալ կյանքը դարերշարունակ մեր ազգին պարգևել է հավատքի զորություն, հոգու ամրություն ուարիություն՝ դիմակայելու փորձությունների, համբերելու նեղությունների ևարարելու գրո հիշատակի արժանի գործեր: Նույն ոգով այսօր դիմագրավում ենքհայրենի մեր երկրի անօրինական շրջափակմանը, կյանքեր խլող սադրիչռազմական գործողություններին, հաղթահարում մեր առջև ծառացածդժվարությունները, դիմակայում մարտահրավերներին և ջանքեր բերում՝ կերտելուխաղաղ ու բարօր կյանքը մեր ժողովրդի, սատար կանգնելու Մերձավոր Արևելքումպատերազմական դժվարությունները կրող մեր քույրերին ու եղբայրներին: Ներկահիմնախնդիրների, նեղությունների հանդիման Քրիստոսի Ծննդյան ևԱստվածահայտնության տոնը կյանքի նոր արշալույս է բացում, ջերմացնում մերհոգիները և հավելում հույս ու լավատեսություն:


Փրկչի Ծննդյան ու Աստվածհայտնության խորհրդի առջև այսօր առաքելականնույն հորդորն ենք բերում, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Աստծո կամքինհետևելու, բարին ընտրելու, դեպի կատարյալը ընթանալու, տոգորվելու կյանքըբարեփոխելու վճռականությամբ ու նախանձախնդրությամբ: Պահպանենք մերսրտերը որպես բեթղեհեմյան գողտրիկ անձավներ աստվածային ներկայության՝լինելու Փրկչին ճշմարտապես երկրպագողներ, ողորմած,արդարամիտ ուեղբայրասեր: Զորանանք Տիրոջով, որ կարող լինենք իրականություն դարձնել մերհույսերը, իրագործել ազգային մեր նպատակները: Մեր հոգիներում վառ պահենքհավատքը՝ որպես առ Տերն առաջնորդող բեթղեհեմյան աստղալույս և իմաստունմոգերի պես մեր կյանքի ճանապարհը միշտ դարձնենք հավատարմություն ունվիրում առ Տերը մեր Հիսուս Քրիստոս, հավատարմություն ու նվիրում առՀայրենին և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին:


Քրիստոսի Սուրբ Ծննդյան բերկրալի ավետիսով եղբայրական ողջույն ենք հղում ևՄեր բարեմաղթանքները բերում Առաքելական մեր Սուրբ ԵկեղեցուՆվիրապետական Աթոռների Գահակալներին՝ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի ՏաննԿիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհանարքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց ՊատրիարքԱմենապատիվ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին և մեր Եկեղեցու ողջհոգևոր դասին: Մեր ջերմ ողջույնն ենք հղում և Մանուկ Հիսուսի փրկարարշնորհները հայցում քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին և նրանց հավատավորհոտին:


Մեր ողջույնն ենք հղում և Տիրոջ զորակցությունը մաղթում ՀայաստանիՀանրապետության Նախագահ տիար Սերժ Սարգսյանին, Լեռնային ՂարաբաղիՀանրապետության Նախագահ Տիար Բակո Սահակյանին, Մեր օրհնությունն ուբարեմաղթանքներն ենք բերում Սուրբ Պատարագի արարողությանը ներկաԱզգային ժողովի նախագահին, վարչապետին, հայոց պետական ավագանուն ևՀայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններիներկայացուցիչներին: Հայրական Մեր սերն ու օրհնությունը՝ հավատավոր համայնՄեր զավակներին ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս:


Սուրբ Ծննդյան տոնի այս նվիրական օրը աղոթք ենք բարձրացնում առմարդացյալ Աստվածորդին ողջ աշխարհի խաղաղության, աշխարհասփյուռ մերժողովրդի բարօրության ու առաջընթացի համար: Հայցում ենք, որ Բարին Աստվածմարդկանց սրտերից հեռացնի բռնության և ատելության որոմները և սերմանիսիրո և համերաշխության շնորհները՝ իրագործելու Աստծո կամքը՝ «բարին ևհաճելին և կատարյալը»: Թող Տերը Իր օրհնության և Սուրբ Աջի ամենախնամհովանու ներքո պահպանի մեր երկիրը, պայծառ պահի մեր Սուրբ Եկեղեցին ևհավատքի ու հավատո գործոց շավիղներում առաջնորդի մեր կյանքը՝փառաբանելու Իր Սուրբ Անունը այսօր և միշտ և հավիտյանս. ամեն: Քրիստոս ծնաւև յայտնեցաւ, ձեզ և մեզ մեծ աւետիս»:


Ս. Պատարագի ավարտին Տ. Նավասարդ Սրբազանը կատարեց Ջրօրհնեքի կարգ, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Այս տարի ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու ջրօրհնեքի խաչքավորը Արմեն Բադալյանն է:


Արարողության ավարտին Սրբազան հայրը պահպանիչ աղոթքով արձակեց հավատավոր ժողովրդին:

 

s s v jrorhneq jrorhneq
Դիտվել է 1681 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք