Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Տ. Նորայրը պարգևատրվեց ոսկե մեդալով

Հոկտեմբերի 8-ին Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Նորայր ավագ քահանա Բաղդասարյանը Երևանի տոնի առթիվ քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից պարգևատրվեց ոսկե մեդալով:


Երևանի մշակութային, հասարակական, լրատվական ու գիտական ձեռքբերումների ու ակտիվ գործունեության համար Տարոն Մարգարյանը պարգևատրեց գիտության, մշակույթի, արվեստի գործիչների՝ կարևորելով նաև հոգևոր կյանքում Հայ Եկեղեցու ունեցած մեծ դերակատարումը:


Տեր Նորայրի խոսքով` պարգևը, որին այս տարի արժանացել է, ոչ թե իր, այլ ամբողջ եկեղեցու գնահատականն է, քանի որ որպես քահանա իր ամենօրյա գործունեության մեջ իրականացնում է այն տեսլականը, որն ունեն ազգիս Վեհափառ Հայրապետ Գարեգին Երկրորդը ու թեմի բարեխնամ առաջնորդական փոխանորդ Նավասարդ Սրբազանը: Այս կերպ գնահատվում է նաև թեմի բոլոր քահանաների աշխատանքը, քանի որ միայնակ գործել հնարավոր չէ:


Արարատյան Հայրապետական թեմի հոգևորականաց դասն արդեն երկրորդ անգամ է արժանանում Երևանի քաղաքապետի գնահատանքին: Նախորդ տարի ոսկե մեդալով պարգևատրվել է Տ. Շահե քահանա Հայապետյանը:

 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Ter Norayr Ter Norayr
Դիտվել է 691 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք