Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Խաչքար-հուշակոթողի օրհնության կարգ Աջափնյակում

Հոկտեմբերի 6-ին Աջափնյակ համայնքում տեղի ունեցավ  խաչքար-հուշակոթողի բացման և օրհնության կարգ, որը նվիրված էր, Արցախյան հերոսամարտում իրենց կյանքը հայրենիքին նվիրած, աջափնյակցի հերոսներին:
 
«Դեռևս տարիներ առաջ ես հորդորեցի, որ մի խաչքար-հուշակոթող կանգնեցվի ի հիշատակ մեր հերոսների, իսկ ապրիլյան պատերազմից հետո այս գաղափարը, կարծես, ավելի հասունացավ  և այսօր, արդեն, խաչքարը պատրաստ է»,- ասաց  Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տիրան ավագ քահանա Առուշյանն, ում ձեռամբ էլ այսօր կատարվեց խաչքար-հուշակոթողի օրհնության կարգը: 
 
Խաչքարի հեղինակը հայ հանճարեղ ճարտարապետ Լյուդվիգ Ղազարյանն է, ում հրաշակերտ մատները վերածնեցին  Արցախյան հերոսամարտի մեր քաջ հերոսներին:
 
Մարիետտա Խաչատրյան
Դիտվել է 42 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք