Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ապրիլ 24-ը՝ Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օր

Այս տարի լրացավ Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը: Ապրիլի 24-ին Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ, որից հետո կատարվեց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսության կարգ:
 
Արարատ քաղաքում կազմակերպվեց Մեծ Եղեռնի 103-րդ տարելիցին նվիրված երթ:  
Երթը սկսվեց համայնքի կենտրոնական հրապարակից, որտեղից մասնակիցները միասնաբար շարժվեցին դեպի Ս. Հակոբ եկեղեցի: Տեր Դավիթ քահանա Սահակյանի գլխավորությամբ կատարվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսության կարգ: Հայոց ցեղասպանության զոհերի և նահատակների սրբադասմանը նվիրված խաչքարի մոտ տեղի ունեցավ մոմավառություն և ծաղկադրում, որին մասնակցում էին նաև դպրոցականներ և զինվորներ։
 
Վեդու Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հովակիմ քահանա Հարությունյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Ցեղասպանությանը նվիրված երթ Վեդի քաղաքում: 
 
Շահումյանի Ս. Աստվածածին եկեղեցում Ս. Պատարագի ավարտին տեղի ունեցավ Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսության կարգ, որից հետո եկեղեցու բակում՝ Ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքարի առջև կատարվեց ծաղկադրում:
 
Արարատյան Հայրապետական թեմի տարբեր համայնքներում կազմակերպվեցին նաև ուխտագնացություններ և քարոզներ:
 
Սուրբ Երրորդություն եկեղեցու հավատացյալները ուխտագնացություն կատարեցին դեպի` Թեղենիքի Ս. Նահատակաց եկեղեցի, որտեղ մասնակցեցին Սուրբ և Անմահ Պատարագի։ Ուխտավորները եղան նաև Եղվարդ քաղաքի Ս․ Սարգիս, ապա նաև Ս․ Աստվածածին եկեղեցիներում։
 
Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը ուխտագնացություն կատարեց Սեդվու վանական համալիրի Ս. Նշան եկեղեցի, ինչպես նաև Սանահինի և Հաղպատի վանական համալիրներ:
Դիտվել է 76 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք