Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Այց հոգեբուժարան

Օգոստոսի 15-ին Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու «Վերածնունդ» երիտասարդաց միության անդամները, Տեր Միքայել քահանա Նուրիջանյանի առաջնորդությամբ այցելեցին Արմաշի հոգեբուժարան:

Ծրագիրն ունի շարունակական բնույթ և իրականացվում է արդեն հինգերորդ տարին: Այս տարի այցելությանը միացավ նաև Ներքին Դվինի Սուրբ Հարություն եկեղեցու Հոգևոր հովիվ Տեր Եղիշե քահանա Նուրիջանյանը ՝ «Հայորդի» երիտասարդաց միության անդամների հետ:

Նախքան այցելությունը՝ եկեղեցական համայնքները հայտարարել էին պտղահավաք: Այցելուները շրջեցին խնամարկյալների սենյակներով և բաժանեցին համայնքների կողմից հատկացված սնունդը,հագուստը,խնամքի պարագաները: Տեր Միքայել քահանա Նուրիջանյանը նշեց,որ այսպիսի այցերը սովորեցնում են հավասարը հավասարի նայել քեզնից տարբերվողներին:

Այցի ընթացքում կատարվեց տնօրհնեքի կարգ,ապա բժշկության աղոթք: Հոգևոր հայրերը ունեցան բազմաբնույթ զրույցներ, որից հետո երիտասարդները երգ ու պարով փորձեցին փոխել հոգեբուժարանի ամենօրյա կյանքը :

 

Զարա Ղազարյան

Դիտվել է 1040 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք