Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Բուն Բարեկենդանի տոնախմբության հրավեր

Փետրվարի 26-ին՝ ժամը 14.00-ին` Ս. Պատարագի ավարտին, Բուն Բարեկենդանի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունները նախաձեռնել են տոնախմբություն, որը քայլերթով կմեկնարկի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու բակից: 
 

Դիմակներով, դհոլահարների, ձիակառքի ու հեքիաթի հերոսների ուղեկցությամբ, երգուպարով Մաշտոց պողոտայով մասնակիցները կքայլեն դեպի Ազատության հրապարակ, որտեղ մեծ տոնախմբությամբ կնշվի Բուն Բարեկենդանը:


Թեմի երիտասարդաց միությունների անդամները տոնին բնորոշ ուտելիքներ կհյուրասիրեն, կկազմակերպեն ազգային խաղերի մրցույթներ: Տոնախմբությանը կմասնակցեն Երևանի վարչական շրջանների պարի ու դհոլահարների, ազգագրական երգի-պարի, թատերական խմբերը, երիտասարդաց միությունները, ուսանողներ ու եկեղեցական համայնքների անդամներ:

 


Սիրով հրավիրում ենք բոլորիդ՝ ազգային դիմակներով մասնակցել Բուն Բարեկենդանին:

Դիտվել է 2440 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք