Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Նոր եկեղեցի` հնի հիմքերի վրա

Ապրիլի 3-ին Արարատյան Հայրապետական թեմի Մրգավան համայնքում ձեռամբ Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի օծվեցին եկեղեցու հիմքերը: Նոր կառուցվող այս եկեղեցին վեր կխոյանա խոնարհված ու քանդված Ս. Աստվածածին եկեղեցու տեղում: Սրբազան հորն ուղեկցում էր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տ. Շահե քահանա Հայրապետյանը: 

 

Սիոն Սրբազանին դիմավորեցին Մրգավանի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Երվանդ քահանա Բաբայանը, Ներքին Դվինի Ս. Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Դավիթ քահանա Կյուրեղյանը, Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Թաթուլ քահանա Գասպարյանը:

Համայնքի անդամները Սրբազան հորն ընդունեցին աղուհացով:



Նոր կառուցվող եկեղեցու տեղում եղել է Ս. Աստվածածին եկեղեցին, որը քանդվել էր խորհրդային վաղ շրջանում. չէր պահպանվել ոչինչ, բացի` հիմքերից: Հին հիմքերի վրա նոր եկեղեցու կառուցումն իրականացվում է համանյքի ու դրա ղեկավարի միջոցներով և թեմի Ճարտարապետ Հակոբ Բաբախանյանի նախագծով:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Մրգավան Մրգավան Մրգավան Մրգավան
Դիտվել է 715 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք