Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Այցելություն Խարբերդի մանկատուն

Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները մայիսյան սովորական օրը անցկացրեցին հատուկ հյուրերի հետ։ Մայիսի 30-ին նրանց այցի էին գնացել Արարատյան Հայրապետական թեմի Կաթողիկե Ս. Աստվածածին և Ս. Աննա եկեղեցիների Տիկնանց միության անդամները՝  առաջնորդությամբ հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի։

 

Հյուրերը մանկատան սաների համար կազմակերպել էին համերգային ծրագիր։ Երգ, պար, խաղեր. «Իվենթս ստուդիայի» աշխատակիցները և միության անդամները ջանք չէին խնայել, որպեսզի երեխաների օրը տոնի վերածեն։

 

Այսպիսի միջոցառումներ սաների համար հաճախ են կազմակերպվում։ Նրանք ունեն յուրաքանչյուր այցելուի հոգատարության և ջերմության կարիքը։ Մերձավորի հանդեպ ամենափոքր ուշադրությունն ու հոգածությունն աստվածահաճո ծառայություն է: Տկարներին և կարոտյալներին ծառայելու առաքելությունը քրիստոնեական կյանքի ամենակարևոր պայմանն է: Քրիստոս Ինքը, Իր երկրային կյանքի ընթացքում ծառայասիրության մեծագույն օրինակը հանդիսացավ՝ ցույց տալով այն ճանապարհը, որով պետք է անցնի յուրաքանչյուր քրիստոնյա:

 

Հասմիկ Թամամյան

Այցելություն Խարբերդի մանկատուն Այցելություն Խարբերդի մանկատուն Տեր Զենոն
Դիտվել է 414 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք