Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Մեղվաբուծությունը դառնում է Վիենայի Ս. Ստեֆան տաճարի հիմնական ուղղությունը

Մեղվաբուծությունը դառնում է Վիենայի Ս. Ստեֆան տաճարի հիմնական ուղղությունըՎիենայի մայր տաճարում մեղվաբուծության զարգացման նպատակը մեղրատու միջատների տարբեր տեսակների պահպանումն էՍեպտեմբեր 3, 2014թ. Աղբյուր՝ Աննա Կովալյովա՝ հատուկ «Սեդմիցա.Ռու»-ի համար Վիենա. Վիենայի մայր տաճարը դարձել է մեղրատու 500 համար մեղուների ապաստան: Մեղվաբուծությունը դարձել է քաղաքի հիմնական ուղղությունն այն բանից հետո, երբ հրապարակվեցին մեղուների մահացման ուսումնասիրությունների արդյունքները: Այդ մասին հայտնել է Վիենայի թեմը:Վիենայի մայր տաճարում մեղվաբուծության զարգացման նպատակը մեղրատու միջատների տարբեր տեսակների պահպանումը և բարձրորակ մեղրի արտադրությունն է: Վանքի մեղուները տալիս են տարեկան 80կգ մեղր:6 մեղվաընտանիք՝ յուրաքանչյուրում 80 հազարից ավելի մեղուներով, ապրում է տաճարի հեթանոսական աշտարակների միջև ծառուղում՝ ճիշտ հսկա աշտարակների դարպասների վրա, ինչի մասին “kathweb” կայքի հետ հարցազրույցում հայտնել է մեղվաբույծ Ֆելիքս Մունկը, ով «Քաղաքային մեղվաբույծների միության» հիմնադիրն է և ղեկավարում է մեղուների բազմացումը նաև պետական գրասենյակի, բնագիտության թանգարանի և Դունայ ջրանցքի տարածքում: Վիենայի կենտրոնը հարոստ բուսականություն ունի: «Վանքից 1 կիլոմետրից պակաս շառավիղով քաղաքային այգին է, ռատուշայի շուրջ այգիներ en, բազմաթիվ կանաչապատ բակեր: Չեք պատկերացնեի, թե որքան կանաչապատ է մեր քաղաքը», - պատմում է Մունկը: Նրա խոսքերով՝ պեստիցիդների գործածման, վիրուսային հիվանդությունների և մակաբույծների տարածման պատճառով մeղուների երկու երրորդը մահացել է:Վանական մեղրը բավական մաքուր և շատ բուրավետ է՝ պայմանավորված հին քաղաքում ծաղիների մեծ բազմազանությամբ:
Դիտվել է 952 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք