«Հարության Ավետիս» կանթեղներով երթ
Մարտի 26-ին` հավարտ Ս. Հարության Ճրագալույցի Պատարագի, ԱՀԹ երիտասարդները, ավանդույթի համաձայն, իրականացրեցին «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթ`քաղաքի բնակիչներին փոխանցելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության ավետիսը:
Առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը ստանալով` թեմի երիտասարդները միությունների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ Մ. Մաշտոցի պողոտայով շարականների ուղեկցությամբ քայլեցին դեպի Հանրապետության հրապարակ և քարե գորգի վրա կանթեղներով խաչ կազմեցին:
Երթին մասնակցում էին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի ռազմական ակադեմիայի կուրսանտներ, ՀՀ Ոստիկանության ակադեմիայի ուսանողներ տարբեր երիտասարդական հասարակական կազմակերպությունների անդամներ և այլք:
Դիտեք տեսանյութը
Դիտեք 2015թ. Կանթեղներով երթի ֆիլմը
Դիտեք 2014թ. Կանթեղներով երթի ֆիլմը
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին