Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Հոգևոր գիտելիքի ստացման փնտրտուքով

Հոգևոր գիտելիքի ստացման փնտրտուքով այս շաբաթ ԱՀԹ Սուրբ Երրորդություն եկեղեցի էին այցելել Երևանի համար 190 ավագ դպրոցի սաները: Զրույցներն այսուհետև շարունակական բնույթ են կրելու, դրանց ընթացքում աշակերտներն իրենց հաճելի թեմաների շուրջ զրուցելու են արժանապատիվ տեր Պարթև քահանա Մուրադյանի հետ: 
 

Այս շաբաթ զրույցի հիմնական թեման հոգևոր և աշխարհիկ կյանքն էր՝ մեր առօրյայի և կրոնի փոխադարձ կապը:


Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ տեր Պարթև քահանա Մուրադյանը ողջունում է նման նախաձեռնությունները և նշում, թե շատ կարևոր է մատաղ սերնդի գիտակից լինելը, կարևոր են նման հանդիպումները, որպեսզի աշակերտները հոգևորականից ստանան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները և բռնեն դեպի Քրիստոս տանող ճանապարհը. «Այս հանդիպումներն, ի վերջո, կձևավորեն քրիստոսապաշտ և արդարամիտ սերունդ, որը մեր լուսավոր ապագայի հիմքը կդառնա», - նշում է տեր հայրը:


Այսուհետ ամեն շաբաթ կայանալու են դպրոցականների հետ հանդիպումներ՝ ի փառս Քրիստոսի և ի նպաստ մեր լուսավոր ապագայի:

Դիտվել է 837 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք