Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ընդհանրական մկրտություն Արևշատի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցում

Հոկտեմբերի 2-ին Արևշատի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ տեղի ունեցավ ընդհանրական մկրտություն. Սրբալույս մյուռոնով դրոշմվեցին և Աստծո որդեգիրներ դարձան Արևշատ և Աբովյան համայնքների 108 հայորդիներ: Համայնքների բնակիչների համար անչափ կարևոր և ուրախալի այս նախաձեռնությունն իրականություն դարձավ ու կյանքի կոչվեց Հոլանդահայ բարերարուհի մեծազնիվ տիկին Մարգրեթի բարերարությամբ:

Դիտվել է 943 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք