Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Մանչեսթրում հայտնաբերվել է 6-րդ դարի պապիրուս՝ Խորհրդավոր Ընթրիքի մասին հիշատակությամբ

Մանչեսթրում հայտնաբերվել է 6-րդ դարի պապիրուս՝ Խորհրդավոր Ընթրիքի մասին հիշատակությամբՄատթեոսի Ավետարանից բացի՝ պապիրուսում կա մեջբերում Սաղմոսների գրքիցՍեպտեմբեր 4, 2014թ. Աղբյուր՝ Աննա Կովալյովա՝ հատուկ «Սեդմիցա.Ռու»-ի համար Լոնդոն. 1500-ամյա եգիպտական պապիրուսը հայտնաբերվել է Մանչեսթրի համալսարանին կից Ջոն Ռիլենդ գրադարանում: Այն Խորհրդավոր Ընթրիքի մասին պահպանված ամենահին վկայություններից մեկն է և իրենից ներկայացնում է թալիսման: Այդ մասին գրել է “kipa/apic”-ը:Պապիրուս առանց ձեռք տալու գրադարանի գրապահոցում մնացել է ավելի քան 100 տարի: Թերթի կտորը, որը սկզբնապես գործածվել է որպես հացահատիկի հարկային ապրանքագիր, տիրոջ կողմից վերածվել է թալիսմանի՝ հակառակ կողմում գրվելով աստվածաշնչային տեքստ: Եգիպտացիների մոտ տարածված էր պաշտպանության նպատակով թալիսման կրել: Դատելով ամեն ինչից՝ եգիպտացի քրիստոնյաների մի մասը շարունակել է այդ պրակտիկան՝ փոխարինելով հեթանոսական հուռութքը Աստվածաշնչից տեքստ պարունակող պապիրուսով:Պապիրուսը հայտնաբերել է համալսարանի գիտաշխատող դոկտոր Ռոբերտա Մազզան: Նրա խոսքերով՝ գրադարանի գրապահոցում կան հազարավոր չմշակված պատմական փաստաթղթեր:Պապիրուսը «Խորհրդավոր Ընթրիքի և քրիստոնեական համատեքստում մոգության կիրառման մասին պահպանված ամենահին հայտնի վկայություններից մեկն է», - պարզաբանել է դոկտոր Մազզան:Պապիրուսը նաև տվյալ ժամանակաշրջանի համար հազվադեպ «վկայություն է առ այն, թե որքան կարևոր է Աստվածաշունչը մարդկանց համար»:Ուսումնասիրողների կարծիքով՝ պապիրուսը կարող է պատկանել Հերմոպոլիս հին քաղաքի մի բնակչի, իսկ Աստվածաշունչը 6-րդ դարի եգիպտացի քրիստոնյաների համար ավելի մեծ նշանակություն է ունեցել, քան նախկինում համարվում էր:Հուն հունարեն լեզվով գրված պապաիրուսը գրադարան է բերվել 1901թ.: Այն ժամանակ ոչ ոք չէր գիտակցում դրա նշանակությունը:Մատթեոսի Ավետարանից բացի՝ պապիրուսում կա մեջբերում Սաղմոսների գրքից:
Դիտվել է 1048 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք