Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Տասը տարվա ավանդույթ՝ ստեղծված սիրո տոնի առիթով

Հունվարի 27-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Սարգսի տոնը։ Այս տոնը հայ իրականության մեջ համարվում է սիրո տոն, որը հիշեցնում է սիրելու և սեր տարածելու, սեր նվիրելու մասին։ Այս առիթով արդեն 10-րդ տարին անընդմեջ տոնից մեկ օր առաջ «Հավատ և սեր», «Լույսի աստղ» հասարակական կազմակերպությունների հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մասնակցում են բարեգործական գեղեցիկ միջոցառման։

 

Այս տարի հանդիպումը տեղի ունեցավ հունվարի 26-ին։ Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը միջոցառումը սկսեց Տերունական աղոթքով, որից հետո պատմեց Ս. Սարգիս զորավարի և տոնի մասին։ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ «Հավատ և սեր» և «Լույսի աստղ» հասարակական կազմակերպությունների հաշմանդամություն ունեցող ու սոցիալապես անապահով ընտանիքների 30 երեխաների հանձնվեցին տոնը խորհրդանշող նվերներ:

 

Խորհրդանշական այս նվերները փոքրիկները ընդունեցին մեծ ուրախությամբ ու սիրով։ Տասը տարվա համագործակցությունը ցույց է տալիս, որ գեղեցիկ ավանդույթները սերը փոխանցելու լավագույն տարբերակներից են։

 

Հասմիկ Թամամյան

Դիտվել է 386 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք