Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Հանդիպում գրող Աշոտ Աղաբաբյանի հետ

Նոյեմբերի 2-ին ԱՀԹ Ավանի Ս․ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Ավագյանը մասնակցեց գրող, ժուռնալիստների միության անդամ Աշոտ Աղաբաբյանի հետ հանդիպմանը։

 

Տեր հայրն օրհնության խոսքով ողջունեց ներկաներին, որից հետո գրադարանի տնօրեն Գայանե Զիրոյանը, գրականագետները, մի խումբ ընթերցողներ ու մտավորականներ անդրադարձան գրողի կենսագրությանը և գրական գործունեությանը:
 

Ներկաներն իրենց ելույթներում անդրադարձան գրողի ստեղծագործություններին, մասնավորապես լայն տարածում գտած «Մենակը» գրքին, ինչպես նաև գրողին ճանաչում բերած «Ռեզիդենտը» փաստագրական վեպին:


Հանդիպումն ընթացավ հեղինակի հետ ընթերցողներին հետաքրքրող աշխույժ հարցուպատասխաններով:
Միջոցառմանը մասնակցեցին Ավան վարչական շրջանի ղեկավար Մ. Ջավադյանը, աշխատակազմի քարտուղար Ա. Մակարյանը, ԱԺ պատգամավոր Ռ. Սարգսյանը, վարչական շրջանի կրթամշակութային կառույցների աշխատակիցներ, մտավորականներ:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Դիտվել է 412 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք