Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Օրհնվեց արցախյան քառօրյա պատերազմի նահատակների հիշատակին նվիրված խաչքարը

Մայիսի 31-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան այգում բացվեցին Արցախյան քառօրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին նվիրված խաչքարը և պուրակը։ Օրհնության կարգը կատարեց Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Նշան քահանա Ալավերդյանը։ Արարողությանը ներկա էր ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

 

Խաչքարը տեղադրվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդի ջանքերով։ Արարողության ավարտին Սրբազան հայրը և վարչապետը ծաղիկներ խոնարհեցին նահատակների հուշարձանին և ազատամարտիկների շիրիմներին։

 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

1 2 3
Դիտվել է 993 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք