Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Մեր հոգին մեր ամբողջ էությունն է

Արարատյան Հայրապետական թեմի «Կանա» կենտրոնի մանկական քրիստոնեական դասընթացների կիրակնօրյա հանդիպումների շրջանակում այս անգամ երեխաներին ներկայացվեց Ս. Մկրտության խորհուրդը: Հանդիպումը վարում էր Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանը:

 

Քահանան երեխաներին ներկայացրեց, թե ինչ է մկրտությունը՝ ասելով, թե նախկինում և այժմ էլ առավել ընդունելի է, որ փոքրիկին մկրտեն ութ օրական հասակում:

Խոսվեց նաև այն մասին, որ նախկինում երեխաների անունը տրվել է հենց ութերօրդ օրը՝ Ս. Մկրտության խորհրդի ժամանակ։

 

Երեխաների համար կազմակերպվեցին խաղեր, իսկ այդ ընթացքում տեր հայրը ծնողների հետ խոսեց Ապաշխարության խորհրդի մասին: Նա նշեց, որ կարևոր է զղջման գիտակցում ունենալը. եթե արդեն զղջում ենք, ուրեմն Աստված կների, բայց պետք է ինքներս մեզ խոստանանք նաև, որ այլևս նույն սխալը չենք կրկնի:

 

Խոստովանությունը քահանայի ներկայությամբ է կատարվում, քանի որ Քրիստոս նրանց տվել է մեղքերից ազատ արձակելու իշխանությունը, բայց թողությունն Աստված է տալիս: Խոստովանությունից հետո մարդիկ հաղորդություն են ստանում՝ միանում Քրիստոսին, ասես վերականգնում մկրտությունը, քանի որ մեղք գործելով՝ հեռացել էին Աստծուց:

 

Արարատյան Հայրապետական թեմի «Կանա» կենտրոնի երեխաների, ինչպես նաև ներկա և ապագա ծնողների համար անցկացվող մանկական քրիստոնեական դաստիարակության հանդիպումները կազմակերպվում են յուրաքանչյուր չորեքշաբթի ՝ ժ. 19.00-ին և կիրակի՝ ժ. 13.00-ին:

 

Պատրաստեց Նարե Ոսկանյանը

 

Կանա Կանա Կանա Կանա
Դիտվել է 464 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք