Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

«Կանա-Սինգլ» ակումբի ուխտագնացությունը

2017 թվականի մարտի 12-ին ԱՀԹ «Կանա» քրիստոնեական դաստիարակության կենտրոնի «Կանա-Սինգլ» ակումբի երիտասարդները կազմակերպեցին ոտքով ուխտագնացություն դեպի Էջմիածին: Ուխտավորները վաղ առավոտյան Տերունական աղոթքով ու «Առավոտ լուսո» շարականի երգեցողությամբ սկսեցին ուխտագնացությունը։ Նրանք նախ այցելեցին Փարաքարի Ս. Հարություն եկեղեցի, այնուհետև՝ Փարաքարի Ս. Աստվածածին, Էջմիածնի Ս. Հռիփսիմե, Ս. Շողակաթ, Ս. Գայանե եկեղեցիներ։ Էջմիածնի Ս. Աստվածածին եկեղեցում մասնակցեցին Սուրբ Պատարագի, որի ընթացքում Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանը քարոզեց՝ մեկնելով «Անառակ որդու վերադարձը» առակի խորհուրդը:


Ուխտագնացությունն ավարտվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցով, որտեղ երիտասարդները մասնակցեցին երեկոյան ժամերգության և աղոթք բարձրացրեցին առ Աստված` իրենց ուխտի իրականացման, հայրենիքի խաղաղության համար:


«Կանա» կենտրոնի «Կանա-Սինգլ» երիտասարդական հավաքի հանդիպումները շարունակելի են:


Պատրաստեց Նաիրա Աթոյանը

Դիտվել է 640 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք