Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Սկսվել է Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցու բակային հոգևոր ճամբարը

Հուլիսի 18-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցու բակում մեկնարկեց ամառային բակային ճամբարը:


Բակային հոգևոր ճամբարի մեկնարկը տրվեց հոգևոր հովիվ Տ. Թաթուլ քահանա Գասպարյանի և խորհրդակատար Տ. Վաղարշ քահանա Իսախանյանի աղոթքով ու բացման խոսքով:


Արդեն հինգերորդ տարին է, ինչ Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցում կազմակերպվում է հոգևոր ճամբար, սակայն այս անգամ ոգևորությունն ու հետաքրքրությունը ճամբարի հանդեպ ավելի մեծ էր: Տարեցտարի Մասիս քաղաքի, Մարմարաշենի և հարակից գյուղերի շուրջ 150 երեխաներ ավելի խանդավառությամբ են սպասում ամառային ճամբարին:


Ճամբարում երեխաները սովորում են աղոթքներ, շարականներ, ծանոթանում աստվածաշնչյան պատմություններին, կազմակերպվում են ինտելեկտուալ և սպորտային խաղեր, ազգային երգուպարի ուսուցում: Սա կարևոր իրադարձություն է երեխաների կյանքում, քանի որ ամառային արձակուրդի ընթացքում նրանք հնարավորություն են ունենում սովորել աղոթքներ, շարականներ, ծանոթանալ Հայ Առաքելական եկեղեցու ծեսերին:

 


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

բակային հոգևոր ճամբարը բակային հոգևոր ճամբարը բակային հոգևոր ճամբարը բակային հոգևոր ճամբարը բակային հոգևոր ճամբարը բակային հոգևոր ճամբարը բակային հոգևոր ճամբարը բակային հոգևոր ճամբարը բակային հոգևոր ճամբարը
Դիտվել է 489 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք