Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Նավասարդ Սրբազանը հանձնեց շնորհակալագրերը

Հոկտեմբերի 17-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն ընդունեց թեմի երիտասարդաց միությունների անդամներին` թեմի երիտասարդական կառույցների համակարգող արժանապատիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ: 
 

Տեր հայրը Նավասարդ Սրբազանին ներկայացրեց Էրեբունի–Երևան տոնակատարությունների ժամանակ երիտասարդների կատարած կամավորական աշխատանքը` նշելով, որ Երևանի քաղաքապետին կից երիտասարդական կառույցների հետ համագործակցությունն ամուր հիմքերի վրա է դրված:


Սրբազան հայրը բարձր գնահատեց երիտասարդների ակտիվությունը, որը դրսևորվում է ոչ միայն հոգևոր, թեմական կյանքում, այլ նաև` աշխարհիկ կառույցների ու հատկապես` Երևանի քաղաքապետարանի նախաձեռնություններում:


Ապա Սրբազան հայրը երիտասարդներին հանձնեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից տրված շնորհակալագրերը`մայրաքաղաքի 2798-ամյա տարեդարձին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնակատարություններին մասնակցելու և ներդրած ավանդի համար:


Անհատականներից բացի գնահատանքի արժանացավ նաև թեմի Երիտասարդական կառույցը, որի շնորհակալագիրը Սրբազան հայրը հանձնեց Տեր Պետրոսին:
Հանդիպման ավարտին Նավասարդ Սրբաանը Պահպանիչ աղոթքով արձակեց երիտասարդներին:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 

Դիտվել է 1000 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք