Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ս. Տիրամոր բարեխոսությունը թող բոլոր մանուկների հետ լինի

Սեպտեմբերի 8-ին Ս. Աստվածածնի ծննդյան տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդները Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի հետ այցելեցին Արարատի ծննդատուն: 
 

Ծննդատան աշխատակազմը հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արայիկ Սարդարյանի գլխավորությամբ դիմավորեց հյուրերին` ուղեկցելով սենյակներ: Հոգևոր ուրախությամբ և ջերմությամբ նրանց ընդունեցին նաև նորածինների մայրերը:


Երիտասարդները ծննդատան նորածիններին և մայրության բերկրանքին սպասող 20 կանանց մկրտության սրբիչներ, օրհնված խաչեր, նարոտներ և թերթոններ նվիրեցին:
Տեր հայրը բոլորին փոխանցեց Նավասարդ Սրբազանի օրհնությունները, ներկայացրեց Ս. Տիրամոր ծննդյան տոնի խորհուրդը, բոլոր նորածինների, նրանց մայրերի ու հղի կանանց համար բժշկության կարգ կատարեց և մաղթեց, որ Ս. Մարիամ Աստվածածինն իր բարեխոսությամբ բոլորի կողքին լինի: Նրանց մեջ էր նաև մի ընդամենը մի քանի րոպե առաջ ծնված հայորդին:


Թեմի երիտասարդաց միությունների անդամներն այս նախաձեռնությամբ Ս. Տիրամորը նվիրված բոլոր տոներին այցելում են ծննդատներ` Ս. Մկրտության խորհուրդը փոխանցելով նորածիններին ու նրանց ընտանիքներին:

 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Այց ծննդատուն Այց ծննդատուն Այց ծննդատուն
Դիտվել է 720 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք