Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Դեպի հայրենիքի պաշտպանություն

Մեկնարկել է 2017 թվականի Ձմեռային զորակոչը և, ավանդույթը շարունակելով, հունվարի 19-ին Արարատյան Հայրապետական թեմի Հարավ-Արևմտյան թաղամասի Ս․ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանն օրհնության կարգով ու պահպանիչ աղոթքով բարի երթ մաղթեց նորակոչիկներին և Աստծո տնից ճանապարհեց զինվորական ծառայության՝ հայրենիքի պաշտպանության։


Նորակոչիկներին ճանապարհելու էին եկել նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Երկրապահ կամավորական միության անդամները, ովքեր հատուկ փաթեթներ էին պատրաստել նրանց համար՝ սրբիչ, հիգիենայի պարագաներ և այլն։
Թող Տերը պահի ու պահպանի բոլոր նորակոչիկներին և զինծառայողներին:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Դիտվել է 1632 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք